▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ հուզվեցի. Լևոն Քոչարյանը՝ Մարտի 1-ի զոհերի հարազատների ելույթների մասին

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից հետո լրագրողների հետ կարճ հարցուպատասխան ունեցավ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։

Նա ասաց, որ հասկանում է զոհերի հարազատներին. «Բոլոր ելույթները լսելով՝ շատ հուզվեցի, ինքս արդեն 5 տարի է՝ երեխա ունեմ ու հասկանում եմ՝ ինչ ծանր կարող է լինել չունենալու կորուստը, հատկապես նման հանգամանքներում: Հասկանում եմ մարդկանց վիշտը, որ այս տարիների ընթացքում այդ ամեն ինչը չի բացահայտվել, եւ միանշանակ կիսում եմ այդ մտահոգությունը, այդ ջղայնությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բայց միանշանակ նաեւ տեսնում ենք շատ ծնողների կողմից երեւի հասկանալի է հուզական ֆոնի վրա, որ դե մեկը պետք է պատասխան տա»,- ասաց Քոչարյանը:

Լևոն Քոչարյանը, անդրադառնալով Սարգիս Քլոյանի հայտարարությանը, թե Մարտի մեկի դեպքերի ժամանակ կոտրել են Քոչարյանի ընտանիքին պատկանող «Ռոբերտո» խանութը, ինչու նրանք դատարան չեն դիմել, ասաց, որ այդ խանութը իրենց չի պատկանում։

 

 

 

 

«Հենց սա է, որ մարդկանց մոլորեցնում են, խանութի հետ մենք կապ չունենք եւ չենք ունեցել: Երեւի մեր մեղքն էլ կա նրանում, որ ժամանակին դրանց պատասխանները հստակ չեն տրվել»,- ասաց Քոչարյանը: 

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին