▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ լավ ա, շատ սիրուն ա․․․Փաշինյանը՝ Նոյեմբերյանում

Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է ներկայացրել ու գրել․ Այսօր եւս շարունակում եմ այցը Տավուշի մարզում: Առավոտյան այցելեցի Նոյեմբերյան, որտեղ ծանոթացա տեղի բժշկական կենտրոնի մանկական և ինֆեկցիոն բաժանմունքների կառուցման աշխատաքների ընթացքին: Ծրագիրը, որն ավարտին կհասցվի 2024 թվականի սկբզին, իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, ընդհանուր արժեքը կազմում է 115 մլն դրամ։

Կառավարությունն իր հերթին բաժանմունքները կապահովի նոր գույքով: ​Հաջորդիվ ծանոթացա Նոյեմբերյանի փողոցներից մեկում սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացված 200 մետր երկարությամբ փողոցի տուֆապատման աշխատանքներին: Ծրագրի իրականացման համար հատկացվել է 29 մլն դրամ, որից 19 մլն-ը՝ պետբյուջեից:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին