▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շատ ու շատ այլ բաներ ապացուցում են, որ եղել է պարտվելու ծրագիր». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Արցախյան հիմնահարցին շատ գիտակ իմ ծանոթը, ով 2020թ պատերազմի ժամանակ Արցախում է եղել, փորձում էր ինձ համոզել, որ այդ պատերազմում պարտության պատճառը ոչ թե դավաճանությունն է եղել, այլ՝ Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարումը։ Ես հասկացա, որ իմ ծանոթն էլ է այդ խաղի մեջ։

http://asekose.am/filemanager/uploads/2021/08/week-3/Voskan_Sargsyan.jpg

Դեռևս 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ էր պարզ, որ առաջիկայում նոր պատերազմ է լինելու, որ ԱԹՍ-ները չեզոքացնելու, սեփական ԱԹՍ-ներ գործարկելու համար արբանյակ է պետք վարձակալել։ Բանակցությունները սեփական կետից սկսելու ՆԻկոլ Փաշինյանի գործելակերպը, Մանվել Գրիգորյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի հանդեպ քրեական գործեր հարուցելը, Արցախի առաջնագծում 5 գունդ լուծարելը, 2020թ հուլիսին Տավուշում անիմաստ կռիվ սկսելը, բանակցությունները միտումնավոր ձախողելը, Ադրբեջանի ռազմավարական օբյկետներին չհարվածելը, սակայն մեկ օրում Բարդա քաղաքը հրետակոծելով՝ 21 խաղաղ բնակիչ սպանելը, կանոնավոր բանակի փոխարեն կամավորական ջոկատներին օգտագործելը, շատ ու շատ այլ բաներ ապացուցում են, որ եղել է պարտվելու ծրագիր։ Այդ ծրագիրը հիմա շարունակվում է Նիկոլ Փաշինյանը խաղաղության դարաշրջան բացելու անվան տակ։ 2018թ մայիսին Նիկոլ Փաշինյանին դրսի ուժերը իշխանության են բերել այդ ծրագիրն իրականացնելու համար»։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին