Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ՝ սահմանամերձ գյուղերից, քաղցկեղ և հաշմանդամություն ունեցող 800 փոքրիկներ մեկ օր անցկացրին մայրաքաղաքում:
Ներկայացնելով տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում՝ Աննա Հակոբյանը գրել է․
Ամենամեծ գնահատականը մեր փոքրիկների երջանիկ հայացքներն են։ Շատ ուրախ ենք, որ մենք փոքրիկները գեղեցիկ ու դրական տպավորություններով են տուն վերադառնում։
Տեսանյութը՝ ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից
Հավելենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում տարածելով, գրել է․
Սա շատ կարեւոր զարգացման ծրագիր է, որն իրականացվում է տարին առնվազն երկու անգամ. սահմանապահ գյուղերի որոշակի տարիքային խմբի (ոչ միայն առողջական խնդիրներ ունեցող) երեխաներ մեկ օր են անցկացնում մայրաքաղաքում՝ մշակութային, զվարճանքի, զբոսանքի օրակարգով հագեցած, ինչը հարստացնում է նրանց գիտելիքը, ընդլայնում նրանց տեսադաշտը եւ որպես հետեւանք՝ երազանքի սահմանները:
2018-ին մեկնարկած այս ծրագրին մասնակցել է սահմանամերձ գյուղերի շուրջ 2800 երեխա: