▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատերը ցանկանում են, որ մենք մտնենք եւ ասենք որոշ մարդկանց՝ «դուրս կորեք այս շենքից», բայց մենք դա չենք անելու. Մակունց

Դատաիրավական ոլորտի բարեփոխումների նուրբ հարցում շտապել չի կարելի: Այս մասին Վաշինգտոնում Գերմանական Մարշալի անվան հիմնադրամի կողմից կազմակերպված փորձագիտական խորհրդաժողովի ժամանակ նշել է Հայաստանի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

 «Մենք գիտակցում ենք, որ մեր քաղաքացիները անհամբեր փոփոխությունների են սպասում, գիտակցում ենք, որ երբեմն նրանք ցանկանում են, որ մենք պարզապես մտնենք եւ ասենք որոշ մարդկանց՝ «դուրս կորեք այս շենքից»: Սակայն, մենք դա չենք անելու»,-ասել է նա:

Վաշինգտոնում ադրբեջանական դեսպանության աշխատակիցները հանդիպման ընթացքում հետաքրքրվեցին, թե ինչպես է Հայաստանի ինքնիշխանության հետ համատեղվում ռուսական զինվորականների առկայությունն իր տարածքում:

«Մենք բոլորս էլ գիտենք, թե ինչ պատճառով է այնտեղ գտնվում ռազմակայանը. Պատասխանը վերաբերում է հայ-թուրքական սահմանի պահպանությանը: Տեղակայման որոշումն ընդունվել էր երկկողմ համաձայնությամբ եւ այս պահին այդ դիրքորոշումը փոխելու որեւէ հիմք չկա», - ի պատասխան նշեց Լիլիթ Մակունցը:

Նրա համոզմամբ, այսօր եկել է հայ-ամերիկյան հարաբերությունները ինստիտուցիոնալ ոլորտ տեղափոխելու ժամանակը, որպեսզի այդ հարաբերությունները զարգանան անկախ առանձին անձանց դիրքորոշումից, այլ՝ հիմնվելով երկկողմ շահերի վրա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին