▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատերը կասեն կյանքը շարունակվում է, ցավոք ոչ մեզ համար. հերոսի մայր

Հերոս Մխիթար Գալեյանի մայրը` Աստղ Գալեյանն, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մարդ արարած հիշում ես չէ՞ 27-է, թե՞ մոռացել ես։ Լույսը բացվելու է չարագույժ լուրով։ Այսպես է տպավորված ամեն ամսվա 27-ը գիտես մարդ արարած առավոտյան հազարավոր ընտանիքներում վայնասուն է բարձրանալու,հազարավոր հայրեր կմեկնեն ճակատ,կամ կվերադառնան կամ էլ ոչ։

Շատերը կասեն կյանքը շարունակվում է, ցավոք ոչ մեզ համար, այդ կյանքն շարունակվում է մեզ համար Եռաբլուրում, այնտեղից դուրս կյանքը սառած է։

Հա չմոռանամ ավելացնել «ապագա չկա», խաթարեցիք մեր ԼՈՒՅՍԵՐԻ ապագան»

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին