▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատերի դուրը չի գա, բայց 5 % շարունակվելու են պահվել. Դավիթ Հարությունյան

Մինչեւ սեպտեմբերի 30-ը Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքը գործելու է. ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավական նորմերը գործելու են: 

Այս մասին "Իրավունքի" հետ զրույցում, անդրադառնալով ՍԴ-ի այսօրվա որոշմանն ասել  է   Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն, ապա հավելել է.

- Ես հասկանում եմ իհարկե, որ իմ մեկնաբանությունը շատերի դուրը չի գա, բայց այնուամենայնիվ Սահմանադրությանը  հակասող ճանաչված իրավական նորմերը շարունակելու են գործել, անկախ նրանից, թե դա ում դուրը կգա, ում դուրը ոչ:

- Դա նշանակում է, որ հինգ տոկոսները ե՞ւս նորից պահվելու են:

- Այո, մինչեւ սեպտեմբերի 30-ը անպայման:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին