▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատերիդ «կոկորդի ոսկորն» եմ... Անիտա Հարությունյանը՝ Վարդան Ղուկասյանի տարածած տեսանյութի մասին

Դիտեք նաև՝

Մոդել Անիտա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

/filemanager/uploads/2022/03/week-4/anita_vardan_xukasyan.jpg

«Կարդալ մինչև վերջ: Հարգելի լրագրողներ և հարգելի հայ ազգ, ես հասկանում եմ Ձեր հետաքրքրությունը: Երեկվանից անդադար գրում եք ինձ՝ հետաքրքրվելով՝ արդյո՞ք ճիշտ է Վարդան Ղուկասյանի հայտարարությունը՝ իմ անձնականի մասին: Նախ և առաջ ես չեմ պատրաստվում որևէ մեկի առաջ բացատրություն տալ և չեմ պատրաստվում իմ անձնականը հանրությանը ներկայացնել: Ճիշտ է, թե ոչ, դրա մասին կոնկրետ կխոսեմ հարցազրույցներից մեկում: Հիմա պարզապես գրառում եմ թողնում, որպեսզի մի փոքր հանգստանան բոլորը և հետո ավելի մանրամասն կխոսեմ այդ մասին: Ես ինքս հիմա շոկի մեջ եմ, դրա համար դեռ ցանկություն չունեմ խոսելու: Խնդրում եմ չտարածել տվյալ տեսանյութը, որպեսզի բոլորս զերծ մնանք ավելորդ խնդիրներից։Ակընկալում եմ բոլորիդ նրբանկատությունը՝հատկապես լրատվական կայքերի: Խնդրում եմ մի փոքր զուսպ լինել և չներխուժել անձնական դաշտ, քանի որ որոշ դեպքերում դա կարող է անմիջական ազդեցություն ունենալ նաև տվյալ ընտանիքի երեխաների վրա:

Ինչպես գիտեք՝ ամեն ինչ շատ խճճված է: Վերջին ժամանակաշրջանում իմ մասին շատ լուրեր են տարածվում, որոնց մասին ցանկություն չունեմ խոսել, առավել ևս՝ հիմա:

Իսկ ինչ վերաբերվում է մեր էլիտար աղջիկներին՝ գիշերային թիթեռնիկներին, ես հասկանում եմ, որ շատերդ հետևում եք ինձ, ես հասկանում եմ, որ շատերիդ «կոկորդի ոսկորն» եմ, բայց հանգիստ կարող եք նստել ձեր տեղը, որովհետև ձեր մատուցած ծառայության դիմաց կրկին վճարելու են:

Տվյալ պահին իմ կյանքում որևէ մեկը չկա, կարող եք հանգիստ լինել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին