▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շախ», «մատ», «պատ»... Սերժ Սարգսյանն ինչ-որ բան գլխի՞ է ընկել

Շախմատում ամենանվաստացուցիչը «պատ» վիճակն է
Երկրիս Նախագահին փորձում են նվաստացնել իր իսկ ամենասիրած խաղի` շախմատի ամենատհաճ ու ամենանվաստացուցիչ`«պատ» իրավիճակով: 
Բոլորս գիտենք, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մեծ սեր ունի ամենաիմաստուն խաղի հանդեպ և բավականին լավ տիրապետում է այդ խաղին: Բնականաբար` տիրապետում է նաև այդ խաղի երեք կարևոր իրավիճակներին`«շախ», «մատ», «պատ»: Երբ շախմատում «մատ» ես լինում, դա նշանակում է պարտություն, և պարտվող կողմը սեղմում է հաղթողի ձեռքը` որքան էլ պարտությունը ցավալի է: Սակայն, շախմատից քիչ թե շատ գլուխ հանող մարդիկ գիտեն, որ այդ խաղում ամենատհաճը «պատ» վիճակն է: Իսկ երբ պատային վիճակի ես հասնում ամենաիմաստուն խաղի ինտելեկտուալ նրբություններից բնավ ոչինչ չհասկացող մեկի կողմից` քո անուշադրության կամ չափից դուրս ինքնավստահության պատճառով` դա արդեն նվաստացուցիչ է:
Շախմատային նորահայտ այդ գիգանտը ոչ այլ ոք է, քան ինքը` Հովիկ Արգամիչը, նույն ինքը` Գագիկ «արքայի» խնամին: 
Իսկ ի՞նչ է Արգամիչի մտքին… 
Ինտելեկտուալ վերին պայծառափայլություններ խնամիական տանդեմը հատուկ շախմատային կոմբինացիաների միջոցով քայլ առ քայլ պատին է դեմ տալիս «նախագահ ջան»-ին: Այստեղ հետաքրքիր է ԲՀԿ-ի պահվածքը, որն ակնհայտ խուսափելով «զանգը կախ տալուց» նախընտրել է հետին պլանով մանևրելու տարբերակը` դրանով իսկ հող նախապատրաստելով Արգամիչի համար` դավադիր ծրագիրն իրականացնելու նպատակով: 
Կարծես ամեն ինչ ընթանում է իր հունով. նախագահը խայծը կուլ կտա, իսկ մնացածը ժամանակի ու տեխնիկայի հարց է: Կարճ ժամանակ հետո ԲՀԿ-ն ընդհատակից դուրս կգա, կսկսի բացահայտ գործել, նախագահը Հովիկ Արգամիչին կհորդորի սանձել խնամուն, Արգամիչն իբր թե «կփորձի», բայց դե «Գագիկն էնքան ապերախտ կգտնվի, որ դաժե իրան բանի տեղ չի դնի», ու … փոխարենը` ինքը նախագահին կհորդորի պատվով դուրս գալ ստեղծված իրավիճակից, այն է`արքայից արքայի տիտղոսը փոխանցել իրեն: 
Սակայն… կարծես թե երեկ երեկոյան ինչ որ բան փոխվեց: 
Նախագահը բոլորովին անսպասելի կերպով «թայմ աութ» վերցրեց: Մտորում է… այսինքն ինչ-որ բան գլխի՞ է ընկել: Սա արդեն խառնում է բոլոր խաղաքարտերը: Տագնապ է սկսվել: Խնամիական տանդեմի կազմած ծրագրից էսքան էլ հազիվ: 
Հ.Գ. Շախմատում կա մեկ հստակ թեորեմ: Խաղատախտակի վերին հորիզոնականին ձգտող զինվորը երբեք արքա չի դառնում, կարող է ձգել առավելագույնը թագուհու, եթե հասցնի …

 

Սամվել Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին