▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սև ծովում հայտնաբերված գազի պաշարները անհանգստացնում են Ադրբեջանին

Իսրայելական "Կաթալիստ" թերթի տվյալներով Սև ծովի ռումինական գոտում դեռ 2009 թ. հայտնաբերվել են ահռելի մեծ գազի պաշարներ...Այդ մասին հայտարարել է էներգետիկ ոլորտում հայտնի Wood Mackenzie-ի ներկայացուցիչը...Ըստ մասնագետների Ռումինիայի ափից 170 կմ. հեռավորության վրա գտնվող "Դոմինո-1" հանքի պաշարները գնահատվել են 42-85 ՄԻԼԻԱՐԴ խորանարդ մետր ԳԱԶ...Այդ հանքավայրում մեծ ներդրումներ է արել ամերիկյան Eхxon Mobile-ը,որը խոսում է այն մասին,որ հանքավայրը ԻՐՈՔ ունի մեծ պաշարներ...Ըստ Wood Mackenzie-ի մասնագետ Քրիստոֆեր Մերեդիթի այդ հանքի օգտագործման մեկնարկից Ռումինիան ՕՐԱԿԱՆ կարող է ստանալ 19 ՄԻԼԻՈՆ խորանարդ մետր ԳԱԶ՝այնքան ինչքան օգտագործում է ՕՐԱԿԱՆ ամբողջ Եվրոպան...Հավելեմ,որ Սև ծովի բուլղարական և թուրքական մասերում ԳԱԶ են ման գալիս և բավական հաջողությունների են հասել հոլանդական Shell և ֆրանսիական Total կազմակերպությունները համապատասխանաբար...Ղրիմի հատվածում գազի մեծ պաշարներ է հայտնաբերել ռուսական "Գազպրոմ"-ը...
Հ.Գ.Այս տեղեկությունները շատ են անհանգստացրել Բաքվին,որն իրեն միշտ համարում է գազի ԵԶԱԿԻ այլընտրանքային մատակարարը Եվրոպա և փորձում է իրեն հակադրել Ռուսաստանին...Ի.Ալիևի խնդիրը նրանում է,որ ինքն իր ամբողջ հույսը դրել է ԳԱԶԻ վրա,քանի որ նավթի պաշարները տարեցտարի ՆՎԱԶՈՒՄ են...Սակայն Սև ծովում հայտնաբերված և արդեն շահագործման հանձնվող գազի հանքերը ամբողջովին խառնում են Ադևբեջանի,ՌԴ-ի և Իրանի խաղաքարտերը,որոնք մեծ հույսեր էին տածում իրենց սեփական պաշարները վաճառելու առումով...Պետք է նշել,որ Սև ծովի ավազանից արտահանվող գազի գինը ավելի ԷԺԱՆ է լինելու,քան ռուսականը կամ ազերիականը...

Գագիկ Համբարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին