▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սևան-Երևան ավտոճանապարհին 24-ամյա երիտասարդի ծեծի ենթարկելու դեպքով քրեական գործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու Երևանի 24-ամյա բնակչին առևանգելու և ծեծի ենթարկելու հանգամանքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի  տեղեկատվության   և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2017 թվականի օգոստոսի 15-ին Երևանի բնակիչ, 1993 թվականին ծնված երիտասարդից ոստիկանությունում հաղորդում է ստացվել առ այն, որ նույն թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Սևան-Երևան ավտոճանապարհին՝ «Բեկոն» մսամթերքի արտադրամասի մոտակայքում, վնասել են իր ավտոմեքենան, բռնություն գործադրել իր նկատմամբ։

Ըստ քաղաքացու՝ բռնության գործադրմամբ իրեն տեղափոխել են Երևան քաղաքում գործող սրճարաններից մեկում գտնվող գրասենյակ, որտեղ կրկին ծեծի են ենթարկել,ապա որոշ ժամանակ անց բաց թողել։

Նկատի ունենալով, որ երիտասարդի հաղորդման մեջ առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Կազմվել է քննչական խումբ: Երիտասարդը ճանաչվել է տուժող։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ տուժողի հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները պարզելու, դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին