▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սևան-Հրազդան Կասկադի արդիականացումը` էներգահամակարգի խափանման հաղթահարման ռեսուրսներից մեկը

Սևան-Հրազդան Կասկադի հետևողական արդիականացումը դարձել է Հայաստանի էներգահամակարգի խափանման հաղթահարման ռեսուրսներից մեկը:

Դրանում համոզված է «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Զոհրաբյանցը:

Հանրապետության մոտ 10% էլեկտրաէներգիա արտադրող Սևան-Հրազդան Կասկադի (ՍՀԿ) հիմնական նշանակությունը Հայաստանի էներգետիկ ոլորտի համար(մինչև 728 միլիոն կիլովատտ-ժամ )  ընդգծված ձևով ի հայտ եկավ 10.07.2019թ. խոշոր վթարի ժամանակ: Կասկադը դարձավ երկրի էլեկտրամատակարարման հիմնական պահուստային աղբյուրներից մեկը, որը հնարավորություն ընձեռեց կարգավորել իրավիճակը: Հիշեցնենք, որ խափանման պատճառով այդ օրն ընդհատվել էր էլեկտրաէներգիայի արտադրությունը երկու խոշոր՝ Երևան ՋԷԿ և «Հրազդան-5» ջերմային էլեկտրակայաններում: Ընդ որում, Հայկական ԱԷԿ-ը մինչև 01.08.2019 գտնվում է պլանային նորոգման մեջ:

 

 

 

«Անհաղթահարելի ուժի պայմաններում ՍՀԿ անձնակազմը կարողացավ ժամանակին և արագ միացնել անջատված և պահուստային ագրեգատները: Գրագետ կառավարումը և համակարգված գործողություններն օգնեցին հաղթահարել գլոբալ ճգնաժամը: Որակյալ կադրերի հաջող գործողությունները պայմանավորված են ամենից առաջ նրանց արհեստավարժությամբ և Կասկադի հուսալիությամբ, որը մշտապես արդիականացվում է և պահպանվում աշխատանքային վիճակում»,- ասում է Ռոման Զոհրաբյանցը:

«ՄԷԿ» ՓԲԸ մշակված և հաստատված՝ 50մլն.ԱՄՆ դոլարի չափով ներդրումային ծրագիրը Սևան-Հրազդան Կասկադի զարգացման համար ուղղված է ժամանակակից սարքավորումների, նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, վերանորոգման և շահագործման ծախսերի նվազեցմանը, էլեկտրաէներգիայի արտադրության ավելացմանը և կայանների հուսալիության բարձրացման մասշտաբային աշխատանքների իրականացմանը: Կասկադում այդպիսի մասշտաբային վերակառուցումներ նախկինում երբեք չեն իրականացվել: Եվ, իհարկե, բոլոր կատարված աշխատանքները հանգեցրել են ոչ միայն արդյունավետության, այլ նաև հուսալիության և բնապահպանական արդյունքների բարձրացմանը:

____________

«ՄԷԿ» ՓԲԸ-ն մտնում է ՌուսՀիդրո ՀԲԸ մեջ – ռուսական հզոր էներգետիկ կազմակերպություն, որը միավորում է Ռուսաստանի Դաշնության և նրա սահմաններից դուրս ավելի քան 400 արտադրող աբյեկտների: ՌուսՀիդրոն առաջինն է երկում և աշխարհի 5 հիդրոէներգետիկ կազմակերպությունների շարքում է,  Ռուսաստանում արտադրության առաջատարը՝ վերականգնվող աղբյուրների հիման վրա: ՌուսՀիդրոյի կազմի մեջ մտնող էլեկտրակայանների սահմանված հզորությունը՝ ներառյալ Բոգուչինսկայա ՀԷԿ-ը, կազմում է 39,4 ԳՎտ:

Ներկայացնում ենք մեր գործընկեր Հ2 հեռուստաընկերության անդրադարձը:

 

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին