▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սևերը կարող ա հետ գա ՞ն. սևերն իրենց գլխին սև են բերել, էլ տե ՞ղ են թողել, որ հետ գան. Փաշինյան

 

Վերջին 7 ամիսներին ՀՀ քաղաքացին դարձել է ավելի վստահ, ավելի ուժեղ, համոզված, լավատես եւ ամենակարեւորը՝ ավելի դուխով: Այս մասին Նոր Հաճնում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Առաջին օրերին մի փոքր շոկ ապրեցի, քանի որ մարդիկ կային, որ խոսում էին վախից: Ասում էին, որ սեւերը կարող են հետ գալ: Սեւերը իրենց գլխին սեւ են բերել, կարո՞ղ են, որ հետ գան: Հայաստանում նախկինում կար վախի մթնոլորտ, ես արձանագրեցի, որ վերջին 7 ամիսներին այն այլեւս չկա: Ես հիշեցնեմ, որ վախի մթնոլորտ նշանակում է, որ քաղաքացին ինչ-ինչ պատճառով չի կարող իր կարծիքն արտահայտել եւ ընտրությունը կատարել»,- ասաց վարչապետը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք ապրիլ-մայիսին Հայաստանում հեղափոխություն են արել, որ երկրում այլեւս հեղափոխություն անելու անհրաժեշտություն չառաջանա: «Եթե ոչ ընտրությունների ճանապարհով, ապա իշխանափոխությունը Հայաստանում պետք է լինի միայն խաղաղ ճանապարհով: Սա համարում եմ 3-րդ հանրապետության ամենակարեւոր հեղափոխական արձանագրումը: Վերջին շրջանում մարդկանց համոզել են, որ միայն կրակելով հնարավոր կլինի բան փոխել այս երկրում: Մարդիկ ասում էին՝ մեզ միայն ասա, պատրաստ ենք հանուն իշխանափոխության գնանք զոհվենք: Ես ասել եմ, որ զոհվելու կարիք չկա: Ժողովրդավարությունը մեզ համար արժեք է, այն մեր արժեքն է»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենց քաղաքականությունը հրապարակային է եւ իրենք հաշվետու են ժողովրդի առաջ: Սակայն լինում են հրապարակումներ գաղտնի հանդիպումների մասին:

«Բացառված է, որ մենք ժողովրդի թիկունքում ինչ-որ մեկի հետ ինչ-որ բան պայմանավորվենք: Շատ կարեւոր է, որ ժողովուրդն ամեն ինչից տեղյակ լինի ընդհանուր առմամբ: Չի կարող երկրի կառավարումը լինի թաքուն, բացառված է, որ առանց ձեր կարծիքի մենք որոշումներ կայացնենք: Այս վերջերս էլ ՀՀԿ-ն ոգեւորվել էր, թե կառավարությունը որոշել է արտագնա աշխատողների եկամուտները հարկել: Մի փոթորիկ բարձրացավ, ֆեյսբուք մտա՝ քամին քշում էր, մեծ փոթերիկ էր: Հիմա էլ ՀՀԿ-ն ասում է՝ կառավարությունը մեր խոսելուց հետ կանգնեց:

Ես դրա մասին առաջին անգամ իմացել եմ համացանցից: Դա մի կատարյալ անհեթեթություն էր, որովհետեւ մեր ընկալումը հետեւյալն է, որ, եթե հանրային կյանքում ուզում ենք փոփոխություն կատարել, ապա դա պարտադիր լինելու է ձեզ հետ քննարկելու արդյունքում»,- ասաց նա:

Կարդացեք նաև՝ Տո Սորոսն այնքան հաց ու պանիր պետք է ուտի, որ կարողանա անել այն, ինչ մենք արեցինք. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում դդումի դեմքով վարչապետ չի լինելու, եթե լինի՝ ժողովուրդը վզին տալով քշելու է. Փաշինյան

Ֆեյքերը գրում էին՝ ժողովուրդն ուզում է՝ ՀՀԿ-ն վերադառնա. թան էլ չէ, փրթած մածուն ձեզ. Փաշինյանը՝ Հրազդանում

Բայց դուք իմ ասածից ի՞նչ հասկացաք, որ ծափ եք տալիս. Փաշինյանը կատակեց Չարենցավանում

Ռոմանոսն ասում է, որ քեզ սիրում է. Փաշինյանը բեմից փոխանցեց Կոտայքի մարզպետի սիրո խոստովանությունը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին