▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շեֆ ջան` գծի մեջ եմ»

Նախօրեին նախագահի ելույթից, դժվար է ասել, թե այն սպասելի չէր: 
Վերջին տարիներին ԲՀԿ-ն իր հայտարարություններով և գործելաոճով տեղափոխվեց գործունեության մի հարթություն, որը քաղաքագիտական տեսանկյունից անհնար էր սահմանել: 
Դեռևս կոալիցիոն կառավարության կազմում գտնվելով ԲՀԿ-ն սկսեց վարել մի քաղաքականությունը, ինչը նույնիսկ սեփական թիմակիցների համար էր անհասկանալի է:
Ինչևէ, ժամանակներն անցան, ԲՀԿ-ն 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո կոալիցիայի մեջ չմտավ, տեղափոխվելով… դժվար է ասել, թե ուր տեղափոխվեց ԲՀԿ-ն: Խորհրդարանական ընտրություններից հետո, ԱԺ առաջին նստաշրջանում, որտեղ ԱԺ խմբակցությունները հայտարարում էին, թե ինչ կարգավիճակով են հանդես գալիս՝ իշխանական, թե ընդդիմադիր, ԲՀԿ-ն հայտարարեց «այլընտրանքային» ուժ դառնալու իր մտադրության մասին:
Թե ինչ է «այլընտրանքային» խմբակցությունը դժվար է ասել, մի բան ակնհայտ էր՝ ԲՀԿ-ն որպես քաղաքական միավոր իրեն չէր գտնում քաղաքական դաշտում: Ընդ որում, ինչպես պարզ դարձավ ՀՀԿ խորհրդի նիստից ստացվող տեղեկություններից, ԲՀԿ-ն մինչև վերջին պահն էլ նախագահին հավաստիացրել է, թե ինքը «գծի մեջ է», հավատարիմ ընդհանուր արժեհամակարգին, իսկ իշխանությանն ուղղվող քննադատությունը կամ հնչում է ԲՀԿ-ի կողմից չվերահսկվող անձնացից կամ ինչ որ ուժեր ակնհայտորեն փորձում են խժդժություններ մտցնել՝ «շահարկելով ԲՀԿ-ի անունը»:
Հատկապես վերջին շրջանում, ԲՀԿ-ի բառապաշարը կտրուկ փոփոխվեց՝ առանց այդ էլ կուտակված բացասական մթնոլորտին նոր սրություն հաղորդելով, ինչը չէր կարող աննկատ մնալ ու ներվել իշխանությունների կողմից:
ՀՀԿ-ն խորհրդի նիստում հայտարարեց քաղաքական դաշտի «չիստկա» սկսելու մասին, իսկ թե դրան ոնց կարձագանքի ԲՀԿ-ն, այլ հարց է, պարզ է, որ սկսվել է գործընթաց, ինչը բավականին բարդ վիճակում է դրել ԲՀԿ-ին:

 

Արմեն Հովասափյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին