▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի 410 բանաձևի ընդունումը կարևոր քայլ է

Ազատ դեմոկրատներ կուսակցության հայտարարությունը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի 410 բանաձևի վերաբերյալ

Ազատ դեմոկրատներ կուսակցությունն իր երախտագիտությունն է հայտնում ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին Հայոց Ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևի ընդունման կապակցությամբ:

Մենք բարձր ենք գնահատում բանաձևի հեղինակների,  ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի և հանձնաժողովի` բանաձևին կողմ քվեարկած անդամների սկզբունքայնությունն ու հավատարմությունը մարդու իրավունքներին և պատմականորեն անհերքելի փաստերին:

Ցեղասպանության 99-րդ տարելիցի նախաշեմին նման բանաձևի ընդունումը հստակ ազդակ է ողջ աշխարհին, որ Հայոց Ցեղասպանությունն անհերքելի փաստ է, իսկ դրա ժխտումը` փաստերն անտեսելու փորձ:

Մեր տարածաշրջանի ներկայիս զարգացումների և փխրուն իրավիճակի ֆոնին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի 410 բանաձևի ընդունումը չափազանց կարևոր քայլ է և մեծ ներդրում ճշմարտության վերականգման գործում:

Մենք հույս ունենք, որ Հայոց Ցեղասպանության բանաձևը կընդունվի ԱՄՆ ՍԵնատի և Ներկայացուցիչների պալատի կողմից, ինչպես նաև ԱՄՆ նախագահն ի վերջո կճանաչի 20-րդ դարի առաջին և դեռևս անպատիժ մնացած ցեղասպանության փաստը:

 

Ազատ դեմոկրատներ կուսակցության վարչություն 

 

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն

12 ապրիլի, 2014թ.

Ք. Երևան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին