▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շենգավիթում կրակոցներ էին հնչել. 53-ամյա տղամարդը բերման է ենթարկվել


Սեպտեմբերի 2-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, ոստիկանության Շենգավիթի բաժնի և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները համատեղ միջոցառմամբ, մայրաքաղաքի Արտաշիսյան 46 հասցեի մոտ հայտնաբերեցին և ոստիկանություն բերման ենթարկեցին հետախուզման մեջ գտնվող, 53-ամյա Անդրանիկ Ավագյանին։
2016 թ. մայիսի 3-ին Անդրանիկ Ավագյանը եղբորորդու՝ Արամ Ավագյանի հետ, իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Շենգավիթի 14-րդ փողոցով անցնելիս, վիճել էր բնակիչներից մեկի հետ։ Րոպեներ անց վերադարձել էին ու շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կյանքից զրկելու դիտավորությամբ՝ Արամ Ավագյանը 9 մմ տրամաչափի չպարզված տեսակի ատրճանակից, իսկ Անդրանիկ Ավագյանը «Կալաշնիկով» ինքնաձիգից անկանոն կրակ էին բացել նրա ուղղությամբ։ Քաղաքացին թաքնվել էր: Բարեբախտաբար՝ գնդակները չէին հասել նշանակետին՝ դիպել էին տան դարպասին ու պատերին։
Փաստի առթիվ նույն օրը հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով։ Հոկտեմբերի 17-ին որոշում կայացվեց Անդրանիկ Ավագյանին որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ ձեռք բերելու,պահելու, փոխադրելու կամ կրելու և սպանության փորձ կատարելու հոդվածներով։ 3 օր անց՝ հոկտեմբերի 20-ին, նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում։
Անդրանիկ Ավագյանը կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Քննությունը շարունակվում է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին