Հռոմի պապ Ֆրանցիսկոսն հայտարարել է, որ սեպտեմբերի 7-ը կլինի Սիրիայի խաղաղության համար աղոթքի համաշխարհային օր։ Հռոմի պապը խնդրել է բոլոր կաթոլիկներին, ինչպես նաև այլ կրոններ դավանող բարեգութ մարդկանց սեպտեմբերի 7-ին աղոթել Սիրիայի համար։
Արևմտյան քրիստոնեական կայքերի փոխանցմաբ «Օգնություն դժվարության մեջ գտնվող եկեղեցիներին» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ էլ հենց այսօր մեկնարկում է Սիրիայում խաղաղության հաստատման համար աղոթքի շաբաթը: Աղոթելու են, ոչ միայն Սիրիայում խաղաղության հաստատման համար, այլև երկրների ռազմական միջամտության կանխման համար: