▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյան, մի կոտրե՛ք երկրի ողնաշարը՝ երիտասարդությանը...

Ուզում եմ մի երկու բան ասեմ, մեջս կուտակվել է ուղղակի տարիներ շարունակ։ Շատ կուզեմ գրածս կարդան այն մարդիկ, ում այս եռանդուն, աշխույժ երիտասարդները ասելիք ունեն։

Այս ցույցին հավաքված մարդիկ մեր ապագան են, ապագա, որ անկախ մեր երկիր դժվար պայմանների, սիրում է ՀԱՅԱՍՏԱՆԸ, այն երիտասարդներն են, ովքեր ուզում են ապրել այս երկրում, ովքեր ունեն հնարավորություն գնալու, բայց մնում են, մնում են ու հավատում են, որ մի օր կգա, որ մենք կունենաք ԱՌՈՂՋ Կառավարություն ու ԱՌՈՂՋ քաղաքացու գիտակցություն։

Կառավարություն, որի անդամները դժվարանում կամ գուցե մոռացել են, թե ինչու են իրենք դարձել ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ։ Հարգելի՛ պաշտոնյաներ, ես շատ հարգում ու գնահատում եմ այն, ինչ Ձեզանից շատերն անում են, ինքս, լինելով տնտեսագետ, քաջ գիտակում եմ, թե որքան դժվար է ՌԱՑԻՈՆԱԼ կառավարել երկրի բնական ռեսուրսները և աշխատուժը, ժամանակին բավականին լուրջ գործ եք սկսել ու անում եք, անում եք թերանալով, բացերով, ինչը ցանկացած մարդուն բնորոշ է, ԲԱՅՑ խնդրում եմ ուղղակի նայե՛ք այն երիտասրդութանը, որ գիշեր-ցերեկ չի քնում, պայքարում է հանուն իր ԱՊԱԳԱՅԻ ԱՅՍ ԵՐԿՐՈՒՄ։

Միթե՞ երկրի ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ գալու ՁԵր նպատակը ՈՒԺԵՂ ԾԱՂԿՈՒՆ ՀԶՈՐ ԱՆՀԱՂԹ ՀԱՅՍԱՏԱՆ ձևավորելը չէր։ Չեմ ուզում հավատալ, որ այլ նպատակներ եք ունեցել այս դաշտ մտնելուց առաջ։ Հավատում եմ կամ անկեղծ չափից դուրս ՇԱՏ եմ ուզում հավատալ, որ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՁԵԶ համար վեր են ամեն ինչից։
Հարգելի՛ պրն. Սարգսյան, այստեղ չկան ընդդիմադիր քաղաքական ուժեր, այստեղ հավաքել է ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒն, ով ուզում է ԼԱՎ ապրել իր երկրում։

Ես՝ Արմինե Խաչիկյանս, իմ անունից և իմ ընկերների, խոստանում եմ մեր եռանդը, խելքը, ուժը ներդնել ՁԵՐ և ՄԵՐ ընդհանուր նպատակի իրագործման հարցում՝ կերտելու ՄԵՐ ՈՒԺԵՂ ՀԱՅՐԵՆԻՔԸ։ Մի կոտրե՛ք երկրի ողնաշարը՝ երիտասարդությանը, եղե՛ք ԱՌԱՋՆՈՐԴ, ԱՎԱԳ ԸՆԿԵՐ մեզ համար, հավատացե՛ք այստեղ խելացի ու գործող ուժ է հավաքվել, ու այն Ձեր կողքին կլինի, եթե զգա, որ գնահատված է, եթե զգա, որ հոր պես եք ՄԵԶ վերաբերվում։

Հարգանքերով՝
Արմինե Խաչիկյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին