Արցախում գտնվող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը եղել է հայրական տանը:
Այս մասին տեղեկանում ենք նրա գրասենյակի ֆեյսբուքյան էջից, որտեղ հրապարակված լուսանկարները մակագրված են հետևյալ կերպ.
«Ամենալավ օրը ցանկացած ծնողի և զավակի համար. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` հայրական տանը: Օրը սկսվում է մոր հետ ջերմ զրույցով` նրա ներկայությունը, առավոտ վաղ հավաքած թարմ հատապտուղներն ու պատրաստած թեյը վայելելով»: