NEWS.am-ը գրում է. Մամուլում այսօր տարածվել է կանադահայ դերասանուհի, պրոդյուսեր Արսինե Խանջյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակը: Դրանում հիշատակվել է, դերասանուհու ներկայացմամբ՝ տարիներ առաջ Սերժ Սարգսյանի հետ իր ունեցած «կարճ զրույցից» մի հատված, որում Սերժ Սարգսյանին վերագրվել են որոշ մտքեր:
Կայքի հարցմանն ի պատասխան՝ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ նման բովանդակությամբ զրույց տեղի չի ունեցել, եւ նշված մեջբերումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև. Դուք ևս մեկ անգամ ուժով պարտադրում եք Ձեր ներկայությունը.Արսինե Խանջյանը բաց նամակ է հղել Սերժ Սարգսյանին