Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սանկտ Պետերբուրգի մետրոյում այսօր տեղի ունեցած ողբերգական , որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ՌԴ քաղաքային և դաշնային մարմինները կանեն ամեն հնարավորը, որպեսզի բացահայտեն տեղի ունեցածի պատճառները:
Սերժ Սարգսյանը խնդրել է իր կարեկցանքի և զորակցության խոսքերը փոխանցել բոլոր նրանց, ովքեր հարազատ և մտերիմ մարդկանց կորուստ են ունեցել, ինչպես նաև շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր տուժածներին:
Հավելենք, որ ապրիլի 3-ին, ժամը 15:35-ին ՌԴ-ի Սանկտ Պետերբուրգ քաղաքում՝ «Տենխնոլոգիական ինստիտուտ» և «Սենայի հրապարակ» կայարանի մոտ տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ ՀՀ ԱԻ նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել ՌԴ-ում ՀՀ ԱՒՆ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա.Ղազարյանի հետ. աշխատանքներ են իրականացվում ճշտելու, արդյոք տուժածների և զոհերի թվում կան ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր:
Ըստ նախնական տվյալների՝ զոհվելէ 10 և տուժել՝ 30 մարդ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: