▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը չի քննարկել արտակարգ դրություն սահմանելու հարցը. Նաիրի Պետրոսյան

Սերժ Սարգսյանը չի քննարկել արտակարգ դրություն սահմանելու հարցը. Նաիրի Պետրոսյան

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանն արձագանքել է Reuters-ում հրապարակված  հոդվածին։

«Որպես Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար` կցանկանայի տեղեկացնել Մարգարիտա Անթիձեին (հոդվածի հեղինակը), որ 2018 թվականի ապրիլին Հայաստանում ծավալված իրադարձությունների ժամանակ Սերժ Սարգսյանը որևէ արտասահմանցի առաջնորդի հետ չի քննարկել արտակարգ դրություն սահմանելու հարցը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Նաիրի Պետրոսյանը։

Նշենք, որ հոդվածի հեղինակը գրել էր, թե «Սերժ Սարգսյանը, նախքան հրաժարական տալը, ակտիվ քննարկումներ է ունեցել իր թիմակիցների ու պաշտոնյաների հետ: Նրանք քննարկել են երկրում արտակարգ դրություն հաստատելու հնարավորությունը, ինչն ուժային կառույցներին ցուցարարների դեմ պայքարի ավելի լայն լիազորություններ կընձեռեր»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին