▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը դժվար կացության մեջ է

ՀԱԿ պատամավոր Լևոն Զուրաբյանի կարծիքով Հայաստանը լուրջ ճգնաժամի մեջ է գտնվում.

«Իշխանությունը չի կարողանում ապահովել երկրի կառավարումը: Հանրաքվեից հետո Սերժ Սարգսյանն ավելի թուլացած է, իսկ մինչ այդ՝ ընտրության առջև էր կանգնած.կորցնել իշխանությունը կամ պահպանել այն, բայց ավելի թուլացած: Իսկ հիմա՝ Ընտրական օրենսգրքի մշակման ժամանակն է ու դժվար կացության մեջ է, քանի որ  միջազգային հանրությունը նման հանրաքվեից հետո շատ ավելի խիստ է վերաբերվելու 2017 թվականի ընտրություններին: Դա նշանակում է լուրջ դիտորդական առաքելություն, աջակցություն ընդդիմության առաջարկներին՝ ստեղծել այնպիսի Ընտրական օրենսգիրք, որպեսզի բացառվի ընտրակեղծարարությունը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ պատգամավորը:

Լևոն Զուրաբյանն անդրադարձավ նաև ՄԻՊ հրաժարականին: Նա հիշեց ՀՀԿ պատգամավորների ու Աշոտյանի կատաղի հարձակումների մասին.

«Դատական համակարգին վերաբերող զեկույցում նա բացահայտել էր կաշառքի մեխանիզմները, խոսել դատավորների անգործունեության մասին: Դրան գումարած այն, որ ակտիվ դեր խաղաց հանրաքվեի ժամանակ՝ արձագանքելով ընդդիմության բոլոր ահազանգերին: Ենթադրելի է, որ հանրաքվեի մասին կոնկրետ զեկույց պետք է գրեր և այս բոլորը գումարում ենք իրար, ավելացնում ենք Կարեն Անդրեասյանի ու իշխանության կողմից չտրվող բացատրություններն ու գալիս ենք եզրահանգման, որ նա հրաժարական է տվել իշխանությունների ճնշման ներքո»,-նշեց պատգամավորը:

Անի Կարապետյան

Մանրամասները՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին