«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարին արձակուրդ մեկնելուց առաջ Սերժ Սարգսյանը գործարար Արմեն Մկոյանի անմիջական մասնակցությամբ եւ նրան պատկանող հանգստյան տանը խաշի է հրավիրել հայաստանյան գործարար խավին։
Խաշի փարթին կազմակերպվել է Աղվերանում, մասնակցել են տասնյակ գործարարներ, որոնցից ոմանք հասցրել են ճշտել իրենց առաջիկա անելիքները, քաղաքական գործընթացներին մասնակցության ու այլ հարցեր։
Տեղեկություններ կան նաեւ, որ արձակուրդ մեկնելուց հետո Կարեն Կարապետյանն էլ Ծաղկաձորում է հետտոնական խնջույք կազմակերպել ՀՀԿ-ականների մասնակցությամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում