Հայաստանն այսօրվանից անցնում է խորհրդարանական կառավարման համակարգի։ Այսօր ավարտվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը։ Կառավարման նոր համակարգում նախագահի լիազորությունները այսօրվա ԱԺ հատուկ նիստի ժամանակ կստանձնի Արմեն Սարգսյանը:
Կառավարությունը կներկայացնի իր հրաժարականը, որից հետո յոթնօրյա ժամկետում (ապրիլի 9-16-ը), ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ։
Վարչապետն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ բաց քվեարկությամբ։
Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի ապրիլի 17-ին` ժամը 12:00-ին ԱԺ հատուկ նիստում, որի մասին հայտարարությամբ հանդես կգա ԱԺ նախագահը