Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում արխիվային տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Հարցազրույցի 2-րդ մասում Սերժ Սարգսյանն ասաց, որ հայոց բանակի կայացման վաղ շրջանում պայմանները շատ ծանր էին և հիշատակեց, որ Հորադիզում իր լացը գալիս էր՝ նայելով զինվորների վիճակին։ Իմ տրամադրության տակ եղած արխիվում կա այդ տեսագրությունը (16.10.1994 թ․)։ Այստեղ Սերժ Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարար է։
Կադրերում կտեսնեք նաև ԼՂՀ ՊՊԿ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանին, 5-րդ կամավորական մոտոհրաձգային բրիգադի հրամանատար զորավար Մանվել Գրիգորյանին և ՊՊԿ անդամ, ոստիկանապետ Արմեն Իսագուլովին»։
Դիտեք նաև՝