Orer.am-ը գրում է, որ հայտնի է դարձել, որ երեկ Բրյուսել մեկնած Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ և հորդորել է Բաղրամյան պողոտայում իրավիճակը պահել հանգիստ, առանց բախումների:
Ըստ մեր աղբյուրի՝ Սարգսյանը հավելել է, որ վաղը, ամենայն հավանականությամբ, կասեցնելու է էլեկտրաէներգիայի սակագների թանկացման վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը:
Ըստ ամենայնի, հենց դրանով է պայմանավորված ոստիկանների լոյալ վերաբերմունքը այս պահին Բաղրամյան պողոտայում իրենց քաղաքացիական անհնազանդությունն արտահայտող ցուցարարների նկատմամբ:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում