ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել. Պատասխանը բացասական է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ երրորդ նախագահի ֆեյսբուքյան էջից։
«Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների, տեղեկացնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ում մոտ բժշկական զննության արդյունքում ս.թ. սեպտեմբերի 2-ին հաստատվել էր ջերմությամբ ուղեկցվող սուր շնչառական վարակ, կազդուրվում է:
Կորոնավիրուսի ախտորոշման նպատակով իրականացված նմուշառումից հետո թեսթավորման պատասխանը եղել է բացասական»,- ասվում է ֆեյսբուքյան էջում։