Հիմնադիր Խորհրդարանը հանդես է եկել հայտարարությամբ՝ մեկնաբանելով Սերժ Սարգսյանի խոսքերն այն մասին, թե ԼՂՀ-ն չի լինի Ադրբեջանի կազմում:
«Սերժ Սարգսյանը իր ելույթում ասելով, որ «ԼՂՀ-ն երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» նկատի ունի 4500 քառ. կմ-ը:
ժողովուրդը պետք է իմանա, որ Սերժ Սարգսյանը ԼՂՀ ասելով նկատի ունի «Խորհրդային Ղարաբաղը», այլ ոչ թե այսօրվա Արցախը, որը 12000 քառ. կմ է»,- մասնավորապես՝ ասվում է տարածված հայտարարության մեջ: