Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Նորատ Գրիգորի Տեր-Գրիգորյանցին պարգեւատրել է Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանով:
Սարգսանի հրամանագրում, մասնավորապես, ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.
Բանակաշինության գործում մատուցած ակնառու ծառայությունների համար գեներալ-լեյտենանտ Նորատ Գրիգորի Տեր-Գրիգորյանցին պարգեւատրել Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանով»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2016թ. Հուլիսի 16
Երևան
ՆՀ- 496 -Ա