▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատել է ՊՆ փոխնախարարին, ով միլիոնների հասնող կարողություն ունի

Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել, որում ասվում է. 

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված`Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` որոշում եմ. Ալիկ ՄԻՐԶԱԲԵԿՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից»։

Հիշեցնենք, որ վերջին օրերին հանրությունը շատ է քննարկում բանակի, պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյանների կուտակած ունեցվածքի և բանակում առկա սոցիալական բեւեռացման թեմաները:

Ուսումնասիրելով ՊՆ բարձրաստիճան պաշտոնյանների հայտարարագրերը, պարզվել է, որ օրինակ, ամենահարուստ փոխնախարարը, համենայն դեպս, ըստ պաշտոնական հայտարարագրերի, ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ, պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանն է:

Նրա հայտարարագրած ունեցվածքը ՊՆ նախարարի, այլ փոխնախարարների և գլխավոր շտաբի պետի հայտարարագրած ունեցվածքներից էլ ավելին է: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին