«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունը, նախագահական նստավայրի սոցիոլոգների հետ ներքին օգտագործման սոցհարցում են իրականացրել, որի արդյունքում պարզվել է, որ ՀՀԿ-ի վարկանիշը սոսկալի ցածր է։ Ըստ այդ հարցումների՝ առաջատարը «Ծառուկյան» դաշինքն է։
Հետընտրական հնարավոր համագործակցության շուրջ Սերժ Սարգսյանը պատրաստվում է արդեն պայմանավորվել Ծառուկյանի հետ համամասնության եւ հարաբերությունների մասին՝ երաշխիք ստանալով, որ որեւէ անակնկալ չի լինելու։
Ծառուկյանը մինչ այս պահը մեծ ամբիցիաներ չի ցուցադրել եւ նրա վերադարձը մինչ այս պահը իշխանության եւ անձամբ Սերժ Սարգսյանի համար որեւէ խնդիր չի առաջացրել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում