▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը պիտի չլինի վարչապետ, նա է ասել, որ դա համարում է սխալ....Նիկոլ Փաշինյան

«Ես ուզում եմ, որ մենք արձանագրենք, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Սերժ Սարգսյանից բացի այլ թեկնածու չունեն։ Եթե մեզ հաջողվում է այնպես անել, որ Սերժ Սարգսյանին թույլ չտալ լինել վարչապետ, դա նշանակում է՝ տասնյակ հազարավոր քաղաքացիներ ասել են իրենց կամքը և վերցրել են իշխանությունն իրենց ձեռքը։ Եթե ՀՀ քաղաքացիները այնպես են արել, որ Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ, ապա կարող են այնպես անել, որ Հանրապետական կուսակցությունն ընդհանրապես չունենա վարչապետի թեկնածու»,-  լրագրողների հետ հանդիպման ասել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և հավելել. «Նա պիտի չլինի վարչապետ: Նրա կառավարման ժամանակ հայկական կողմն առաջին անգամ տարածքային կորուստներ ունեցավ, Հայաստանի ՀՆԱ-ն ոչ թե աճել է, այլ՝ նվազել, արտագաղթը մեծ տեմպերով շարունակվում է: Նա վարչապետ պիտի չդառնա, նա է ասել, որ համարում է սխալ, որ որևէ մեկը երկու անգամից ավելի պետության ղեկավարի պաշտոնում լինի»:

Ն. Փաշինայնը նշել է, որ վաղը «Ելք» դաշինքը կհրապարակի իր ճանապարհային քարտեզը, այն է՝ Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ դիմադրության ծրագիրը։

Ընդդիմադիր գործիչը նշել է, որ պայքարի ընթացքում պատրաստ ենք համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք շատ «հստակ և աներկբա» իրենց պայմանն ընդունում են:

Ինչ վերաբերում է «Հանուն Հայաստան պետության» ճակատի հետ միավորվելուն, Փաշինյանը նշել, որ այս պահին դա անհնար է համարում։

 

Կարդացեք նաև՝Ժամանակ չկա...Նիկոլ Փաշինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին