▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը քաղաքական հետմահու մկանային կծկումների մեջ է. «Իմ քայլի» պատգամավոր

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցին:

 «Սերժ Սարգսյանը քաղաքական հետմահու մկանային կծկումների մեջ է»,- գրել է Արեն Մկրտչյան:

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 30-ին, Անդրանիկ Մարգարյանի քաղաքական դպրոցի շրջանավարտներին վկայականների հանձնման արարողությունից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով շրջանավարտներից մեկի այն հարցին, թե արդյոք չի վախենում, որ ձերբակալությունների շղթան իրեն էլ կհասնի, ասել է.  «Իմ անձի հետ կապված ես վախենալու որևէ բան չունեմ , եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը կհամարվի ամբողջովին բացահայտված, մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, ԼՂ բանակցությունները կվերադառնան ճիշտ ուղի, թող ձերբակալեն»։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին