«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Սերժ Սարգսյանի հրահանգով տարեվերջին հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ եւ փորձել համոզել նրան, որ չմտնի քաղաքականություն:
Վ. Գասպարյանը նախկին նախարարին հորդորել է հետ կանգնել քաղաքականություն մտնելու քայլից ու մնալ գեներալի բարձունքին: Սակայն Օհանյանը մերժել է Գասպարյանին` հիմնավորելով, թե ոստիկանապետը մի տարի հետո ավելի վատ վիճակում է լինելու, քան ինքը: Ուստի համոզելու կարիք չկա:
«Ժողովուրդ»-ը փորձեց լուրի առնչությամբ մեկնաբանություն ստանալ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից, ով հերքեց լուրը` ասելով. «Ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է, ոստիկանության պետը քաղաքականությամբ չի զբաղվում եւ քաղաքական բնույթի հանդիպումներ չի ունենում»:
Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանին քաղաքականություն մտնելու քայլից հետ պահելու նպատակով նրա հետ հանդիպել էին նաեւ գործարար Բարսեղ Բեգլարյանը` Ֆլեշի Բարսեղը, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, բայց անօգուտ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում