▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանի առողջական վիճակը վատացել է

Սերժ Սարգսյանը կրկին դատարան չէր ներկայացել, ՀՀ երրորդ նախագահի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց:

«Սերժ Սարգսյանի չներկայանալու հետ կապված՝ հաշվի առնելով բժշկական փաստաթղթում առկա տեղեկությունները, չունենալով նաև հակառակի մասին տեղեկություն՝ այսօրվա դատական նիստին առողջական վիճակով ներկայանալու հնարավորության մասին, բացակայությունն անհարգելի չեմ համարում: Կարծում եմ՝ պարոն Սարգսյանը առողջացած կվերադառնա դատարան և կփորձենք վերջինից պարզաբանումներ ստանալ, թե առողջական ինչ վիճակի վատթարացման մասին էր խոսքը և ինչով էր պայմանավորված»,- ասաց դատավորը:

Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15:00

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին