Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ շուտով Հայաստանում գազը կրկին կթանկանա: Նման շահարկումների առիթ են դարձել այն մտայնությունները, որ իբր Ռուսաստանում սպասվում են գազի թանկացումներ: Թեմայի շրջանակներում մի շատ ուշագրավ հայտարարություն է արել նախագահ Սերժ Սարգսյանը: Երեկ` մարտի 28-ին, նախագահը էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում անցկացրած խորհրդակցության ժամանակ անդրադարձել է Ռուսաստանի հետ գազային պայմանագրին և Հայաստանում գազի գնի ձևավորմանը: Չմանրամասնելով ելույթի ամբողջ բովանդակությունը` ներկայացնեմ կոնկրետ այն մասը, որը վերաբերում է վերընշված թեմային և իմ կարծիքվ ամենակարևորն է մեր հասարակության համար:
Այսպիսով նախագահն իր խոսքում հիշատակել է «Գազպրոմ»-ի հետ կնքված պայմանագիր ասելով հետևյալը` «Գազպրոմ»-ի հետ պայմանագիրը հինգ տարով ամրագրում է գազի այն գինն ինչ մենք ունենք այսօր և կապակցում է այն Ռուսաստանի Դաշնության ներքին գների հետ, որոնք առանձնապես չեն աճելու, կամ աճելու են առավելագույնը տարեկան մինչև հինգ տոկոս: Դա, իհարկե, ցանկալի չէ, բայց այնպիսին չէ, ինչ-որ նախկինում էր»: Կարծում եմ, որ նունիսկ միայն այսքան մասը հաշվի առնելով կարելի է հստակ ասել, որ նախագահը որպես այդպիսին չի բացառում, որ Հայաստանում գազի գինը կարող է և թանկանալ: Ասեմ ավելին նա, նույնիսկ, կարելի է ասել, նրբանկատորեն ակնարկեց այդ մասին, բայց այնուհետև անիմջապես շեղեց թեման` խոսելով պայմանագրի հավանական օգուտների մասին:
Տեսեք այն որ Ռուսաստանում դա շուտով կթանկան դա փաստ է, լինի դա ուշ, թե շուտ, իսկ եթե դա լինի ապա, ինքնաբերաբար այդ թանկացումը կանդրադառնա նաև մեզ վրա: Հիմա հարցը, սակայն այն է, թե ինչպես դա կանդրադառնա, ուղղակիորե՞ն, թե՞ անուղղակիորեն:
Ասածս հետևյալն է. Եթե լինի թանկացում շուրջ 5%-ով, ապա առաջին տարբերակն այն է, որ գազի գինը հասարակ սպառողի, ինչպես նաև արդյունաբերողների համար կավելանա հենց նույնքան տոկոսով և իր համապատասխան հետևանքներով: Կարճ ասած դրա վնասը մենք կկրենք ուղղակիորեն: Կա, սակայն մեկ այլ տարբերակ:
Շատ է շեշտադրվում այն հանգամանքը, որ ըստ պայմանագրի Հայաստանի գազի գինը պետք է հինգ տարի լինի անփոփոխ: Այս առումով ես կարծում եմ, որ եթե նույնիսկ գազի գինը թանկան, ապա կգործի հենց այն նույն սկղբունքը, որը որ գործեց 2011թ-ին: Ինչպես հիշում եք, 2011թ-ին գազի գնի թանկացում էր եղել, իսկ մենք` հասարակ սպառողներս, դրա մասին իմացանք շուրջ երկու տարի անց, երբ պարզվեց, որ այդ այդ ամբողջ ընթացքում թանկացման բեռը իր վրա էր վերցրել պետությունը: Այլ կերպ սա էլ անուղղակի տարբերկն է, երբ միևնույնն է վճարում ենք մենք, բայց անում ենք դա հարկերի միջոցով:
Ես չգիտեմ, թե ի վերջո ինչ որոշում կկայացնի մեր պետությունը, բայց ինքնախաբեությամբ զբաղվել ինքս չեմ սիրում: Այնպես որ եկեք իրականությանը նայենք պարզ աչքերով ու եթե որևէ թանկացում էլ լինելու է, թող մեզ պատշաճ ժամկետներում տեղեկացնեն: Ինչպես նաև տեղեկացնեն, թե ինչ տարբերակով են պատրաստվում չեզոքացնել գազի պոտենցիալ թանկացման հետևանքները, սուբսիդավորմամբ, ինչ-որ բան վաճառելով, թե մեկ այլ տարբերակով: Կարևորն այն է, որ թոզ չփչեն մեր աչքերին:
Սերժ Սարգսյանի երեկվա ելույթը գազի գնի թանկացման անուղղակի ակնարկ է
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet