«Իրատես» թերթը գրում է. «Մինչ ընտրություններում պարտված ուժերը որոշում են իրենց անելիքը, այն է` մասնակցե՞լ հետընտրական զարգացումներին, թե՞ ոչ, հաղթող ուժն արդեն ապագայի ծրագրեր է մշակում։ Հաշվի առնելով ստացած տոկոսները, ՀՀԿ-ն, պարզվում է, մեծ աջակցության կարիք չունի եւ կբավարարվի նախկինում ունեցած համագործակցությամբ։
ՀՀԿ-ի մեր աղբյուրների փոխանցմամբ, այս կուսակցությունում սկսել են քննարկել, որ ավելի ճիշտ է խորհրդարանում կրկին կոալիցիա ձեւավորել «հին ընկերների»՝ ՀՅԴ-ի հետ, այսինքն, փակել համագործակցության ճանապարհը «Ծառուկյան» դաշինքի, նույնն է թե` ԲՀԿ-ի հետ։ Հանրապետական մեր զրուցակիցը պնդեց, որ, այսպես թե այնպես, նրանք չեն ունենալու լրացուցիչ ուժերի կարիք, այնպես որ, առանց նրանց էլ «յոլա» կգնան։
Սակայն, նույն աղբյուրի պնդմամբ, դեռ վաղ է ենթադրություններ անելը, քանի որ, հնարավոր է, Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ այլ պայմանավորվածություն կա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում