Ռուսական Business FM լրատվամիջոցին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը խոսել է ռուբլու արժեզրկման և դրամի մասին: Նրա խոսքով, ռուբլու արժեզրկումն ազդել է Հայաստանի եկամուտների վրա:
«Ռուբլու կայունությունը մեր գյուղատնտեսական արտադրանքի իրացման գրավականն է, որովհետև պայմանագիրը ոչ միշտ է ռուբլով ստորագրվում, գործարարն իր բիզնեսն այստեղ դրամով է անում: Ռուբլին ու դրամն էլ կապված են դոլարով:
Սարգսյանը հիշեցրել է, որ հայկական դրամի արժեզրկումն ավելի վաղ էր եղել, քան ռուսական ռուբլունը: Սարգսյանի խոսքով, «եթե կարողանանք մոտ ժամանակներս արտահանման ցուցանիշը մոտեցնել ներմուծմանը, այսինքն բերել որոշակի հավասարակշռության, ապա, իհարկե, ամեն ինչ կայուն կլինի:
Սակայն դրա համար մեծ ջանքեր են պետք: Մենք գազը գնում ենք ոչ թե ռուբլով կամ դրամով, այլ դոլարով, իսկ բնակչությանը վաճառում ենք դրամով: Հետո այդ դրամը պետք է դոլար դարձնենք ու փոխանցենք Գազպրոմին: Դա նշանակում է, որ պետք է կոնյակը, լոլիկն ու վարունգը դոլարով վաճառենք, որ հնարավոր լինի Հայաստան բերել ու այդ դոլարները գազի դիմաց վճարել»: