▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանի հրաժարականը պայքարի պահանջը չէ, դրա համար էլ ուժ չի կիրառում

Անկասկած, քաղաքացիական բողոքի պատճառը սոցիալական է: Նրանք բողոքում են սոցիալ-տնտեսական ծանր պայմանների դեմ, բայց նրանց պայքարը այնքանով է քաղաքական, որ ուզում են փոխել պետական քաղականությունը հօգուտ սոցիալական բեռի թեթևացման:
Նրանք պայքարում են կոնկրետ մեկ խնդրի լուծման համար, այլ ոչ թե պետական կառավարման համակարգը իրենցով փոխելու համար են պայքարում, ինչպես պայքարում են քաղաքական կառույցները:
Այո, կան մարդիկ, ովքեր պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, բայց դա պայքարի պայքարի պահանջը չէ: Դրա համար էլ ուժ չի կիրառում Սերժ Սարգսյանը: 
Այ երբ կսկսեն պահանջել իր հրաժարականը, ես չեմ կասկածում, որ ուժ կկիրառվի:
Հիմա երևի Սերժ Սարգսյանը մտածում է՝ «Էնքան կանգնեն, էնքանից շատ: Վերջը հոգնելու են և գնան տուն:»:
Այդպես էլ կլինի, եթե պայքարը սահմանափակվի Բաղրամյան պողոտայով:
Ի վերջո ամեն ինչ որոշելու է քանակը և մաշտաբը:
Աստված բոլորիս պահապան:

 

Արման Մուշեղյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին