Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Գևորգյանը քիչ առաջ ազատվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
Նույն հրամանագրով Վարդան Մակարյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:
hraparak.am-ը գրում է, որ նախագահականին մոտ կանգնած մեր աղբյուրից տեղեկացել է, որ Վարդան Մակարյանին, ով նախագահի աշխատակազմում բավականին տեւական ժամանակ է աշխատում եւ, ասում են, հասցրել է տիրապետել պետական համակարգին, կարճ ժամանակով այսպես ասած` «գործուղել են» օգնելու Արմեն Սարգսյանի նոր ստեղծվող աշխատակազմին։ Երբ նա իր առաքելությունը բարեհաջող կավարտի՝ կվերադառնա վարչապետի աշխատակազմ`պատասխանատու պաշտոնի: Ի դեպ` Վարդան Մակարյանը մինչ այս զբաղեցրել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը: