«Եթե ամեն ինչ թողնենք այնպես, ինչպես կա, ապա 2035 թվականին Հայաստանի բնակչությունը կլինի 2,5 կամ 2,6 մլն: Եթե մենք փորձենք քայլեր անել, բարձրացնել ծնելիության մակարդակը, ներգաղթի հետ կապված հարցերը կարգավորել, ապա լավագույն դեպքում մեր կանխատեսումները 2035 թվականին 3,2 մլն են ցույց տալիս, որին հասնելը, իհարկե, շատ բարդ է»,- նշում է Գարիկ Հայրապետյանը՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչն՝ այդպիսով ամբիցիոզ և դժվար հասանելի համարելով, որ 2040 թվականին Հայաստանում 4 միլիոն մարդ կապրի: Հիշեցնենք, որ Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի բացմանը Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադառնալով երկրի ժողովրդագրական խնդիրներին՝ նշել էր, որ Հայաստանը 2040-ին կունենա 4 միլիոն բնակիչ:
Սերժ Սարգսյանի կանխատեսումն՝ ամբիցիոզ և դժվար հասանելի
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet