▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարի հայտարարությունն՝ ավտոբուսի պայթյունի վերաբերյալ

Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի վայրում իրականացվում են փրկարարական և քննչական աշխատանքներ: Հայաստանի Հանրապետության Նախագահին պարբերաբար զեկուցվում է աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Նախագահ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնարարել է ուժեղացնել պարեկապահակային ծառայությունը: Առողջապահության նախարարությունը իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ` տուժածներին բուժ.օգնություն ցուցաբերելու ուղղությամբ:

Հանրությանը կոչ ենք անում զերծ մնալ չստուգված տվյալների տարածումից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին