Asekose.am-ի տեղեկություններով, ՀՀԿ երիտասարդական թևի ամանորյա հավաքի ժամանակ, որին ներկա է եղել նաև Սերժ Սարգսյանը, ՈՒրախների և Հնարամիտների Ակումբի՝ երիտհանրապետականներից բաղկացած ուսանողական թիմերից մեկը հումոր է արել Կարեն Կարապետյանի մասին:
«Փաստորեն՝ ով ժամանակին ՈՒրախների և Հնարամիտների Ակումբ է խաղացել՝այժմ լավ պաշտոնի է»,-ասել է հումորիստ երիտասարդներից մեկն ու թվարկել՝ Ռուբեն Ջաղինյան, Արթուր Ջանիբեկյան, Վիգեն Սարգսյան... ու նաև Կարեն Կարապետյան:
Հումորիստներից մյուսը զարմանում է՝ «Բայց Կարեն Կարապետյանը КВН-ն չի խաղացել», ինչին խաղընկերը արձագանքել է՝ «Բա էդ ո՞նց է վարչապետի պաշտոնին հասել...»:
Հումորը արժանացել է ներկաների ծափողջյուններին ու շատերն այդ անեկդոտը ակնարկ են համարել վարչապետի «շոումեն» լինելու վերաբերյալ: