▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանի թեթև ապտակը Մոսկվային


Բուենոս Այրեսում Clarin թերթին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը ուշագրավ հայտարարություններ է արել՝ ասելով, թե ցավալի իրադարձություն է այն փաստը, որ Ռուսաստանը զենքեր է մատակարարում, վաճառում Ադրբեջանին:

«Մեզ համար դա շատ ցավոտ թեմա է, և մեր ժողովուրդը շատ է մտահոգվում, որ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին», - ասել է Հայաստանի նախագահը:

Ըստ ամենայնի՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացն իսկապես վտանգված է կամ իրականում առկա է Ղարաբաղի հարցում ռուս-ադրբեջանական գործարքի վտանգ, և Սերժ Սարգսյանը հրապարակավ մեսսիջ է հասցեագրում Մոսկվային: Համենայն դեպս, հայտարարության նման ոճն արտառոց է զգուշավորությամբ աչքի ընկնող Սարգսյանի համար:

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին