▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու ծրագիրը վիժեցնելու մեկ ռեալ տարբերակ կա.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու ծրագիրը վիժեցնելու մեկ ռեալ տարբերակ կա՝ Հայաստանում իրականացնել ամբողջական իշխանափոխություն` ՀՀԿ-ին զրկելով խորհրդարանական մեծամասնություն ունենալու իրավունքից: Իսկ սա հնարավոր է նախ եւ առաջ խորհրդարանը ցրելու եւ Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու դեպքում: Բայց ԱԺ-ն ցրելն այնքան էլ հեշտ չէ.

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նոր Սահմանադրության համաձայն` ԱԺ արտահերթ ընտրություններ հնարավոր է անցկացնել, եթե երկու անգամ անընդմեջ խորհրդարանը չի ընտրում վարչապետ կամ եթե ԱԺ-ն չի հաստատում կառավարության ծրագիրը: Այդ դեպքում ՀՀ Սահմանադրության 92-րդ, 149-րդ եւ 151-րդ հոդվածների համաձայն` «ԱԺ-ն արձակվում է իրավունքի ուժով»:

Այլ կերպ ասած` իշխող ՀՀԿ-ի խորհրդարանական մեծամասնությունը պետք է «ինքնասպանություն» գործի` դուրս գալով նոր վարչապետի ու կառավարության դեմ: Սա տեսականորեն հնարավոր է, սակայն գործնականում դժվար է պատկերացնելը:

Մեկ փաստ էլ. այս ամենի դեմ պայքարել կարող է թերեւս այն քաղաքական ուժը, որը ժամանակին պայքարեց սահմանադրական հանրաքվեի դեմ, որը ժամանակին բողոքարկեց ԱԺ ընտրությունները` չընդունելով ՀՀԿ-ի՝ մեծամասնությամբ խորհրդարանի լեգիտիմությունը:

ԱԺ-ում ներկայացված բոլոր խմբակցությունները չեն պայքարել սահմանադրական գործընթացի դեմ, իսկ ԱԺ ընտրություններից հետո ընդունել են արդյունքները` խորհրդարանը եւ իշխանությանը համարելով լեգիտիմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին