2018 թվականի մարտի 2-ին Ազգային Ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանն այսօր Աժ հատուկ նիստի ժամանակ ստանձնեց ՀՀ նախագահի պարտականությունները:
Երդման արարողությունից հետո ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը հրաշալի երկիր ունենալու իր վստահությունը փոխանցեց հասարակությանը.
-Ուղղակի ժամանակ է պետք: Վստահ եղե՛ք, ունենալու ենք արդար, սոցիալապես ապահով երկիր,-ասաց նա:
Ինչ վերաբերում է վարչապետին, դաշնակցական Կիրո Մանոյանը նշեց, որ իրենք իրականությունը տեսնում են, այսինքն, իմաստ չկա խոսելու այն բաների մասին, որոնց հնարավորությունը չունեն:
-Այսօր չունենք վարչապետ ընտրելու հնարավորություն,-նկատեց Կիրո Մանոյանը:
Աղվան Վարդանյանի նման լավատես էր նաև կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը:
Ավելին՝ Սերժ Սարգսյանի վերջին քայլը՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը, նա հանճարեղ քայլ համարեց.
-Նրան հաջողվեց ՌԴ նախագահին համոզել, որ այս քայլը անհնարժեշտ է Հայաստանին, ՌԴ-ին ու Եվրոպային:
Անի Կարապետյան