▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանից իշխանությունը խլելու «ճանապարհային քարտեզը» մշակված է

Այն, որ Հայաստանի առկա ներքաղաքական իրադարձությունների և քաղաքական ուժերի հարաբերակցության պարագայում վարչապետի պաշտոնը խիստ կարևոր է ամբողջական իշխանությունը պահելու, կամ այն խլելու համար` աներկբա է:

Նման իրավիճակում վարչապետի նշանակումով Սերժ Սարգսյանը, անկախ շախմատ խաղալու ունակությունից, կարող է խաղատախտակին կորցնել ոչ միայն սեփական դիրքերը, այլև տանուլ տալ ամբողջ պարտիան:
Այսօր ամենաակտիվ քննարկումները պտտվում են մի անձի շուրջ, որի թեկնածության հաստատման պարագայում Սերժ Սարգսյանի պարտիան ավելի շուտ կավարտվի, քան նա կենթադրեր:

Հաշվարկը շատ պարզ է.
Եվ այսպես` Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնում կփորձի իշխանության ու ԲՀԿ-ի միջև խաղալ «խաղաղության աղավնու» իր ավանդական դերը, սակայն դա երկար չի տևի:

Կգա մի պահ, երբ Արգամիչը Սերժ Սարգսյանին կհրամցնի, թե այլևս ի զորու չէ «սանձել» սեփական խնամուն, որ Գագոն արդեն «պադվադիտ» արեց ու նույնիսկ իր դեմ է աշխատում` հասկացնել տալով, որ միակ լուծումը «նախագա ջանի» հանգիստ հեռանալն է:

Հ.Գ.

Այս սցենարի առաջին նախադրյալները արդեն երևում են: Պատահական չէ, որ վերջերս Հովիկ Արգամիչի թեթև ձեռքով մամուլում շրջանառության մեջ դրվեց միտքը, թե իր ու Գագոյի միջև սև կատու է անցել, թե որ ինքը խնամու հետ «սավսեմ» չունի:
Ամբողջացնենք ասելիքը. Շատ խելոք է գործում Ծառուկյան-Աբրահամյան դուետը:

Հովիկ Աբրահամյանի` վարչապետ նշանակվելով, ԲՀԿ-ն` ի դեմս խնամու կառավարությունն ամբողջությամբ է վերցնում :
Իսկ դա Սերժ Սարգսյանի իշխանության ավարտի սկիզբն է: Ինչու՞: Շատ պարզ: Հրաշալի քառյակի մյուս 3 կուսակցությունները ԲՀԿ-ի գրպանում են, դրան կավելանան Աբրահամյանի ազդեցության տակ գտնվող պատգամավորները, կավելանա վարչական ռեսուրսը, կգումարվի անսահման ֆինանսական հնարավորությունները, որն ունեն այս օլիգարխները ու….

Ու կսկսվի պլան Բ-ն` իշխանությունը ամբողջությամբ վերցնելու օպերացիան:


Արայիկ Արամյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին