armtimes.com-ը, հղում անելով ANS գործակալությանը, գրում է, որ Թուրքմենստանում վերջերս կայացած «Ասիադայի խոհանոց-2014» խոհարարական ցուցահանդեսի ժամանակ Սերժ Սարգսյանին ադրբեջանական խոհանոցի մասին գիրք են նվիրել:
Ավելի կոնկրետ՝ ցուցահանդեսին մասնակցող ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները «Ադրբեջանական խոհանոց» անգլիալեզու գրքի երկու օրինակ են նվիրել ցուցահանդեսին ներկա գտնվող Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովին: Նվերն ընդունելով՝ Բերդիմուհամեդովը գրքերից մեկը անմիջապես նվիրել է իր կողքին կանգնած Սերժ Սարգսյանին:
Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով Թուրքմենստանում էր գտնվում ապրիլի 7-9-ին:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում