Aravot.am-ը գրում է.
«Ես շատ խորը, շատ երկար մտածել եմ: Սերժ Սարգսյանին լավ ճանաչում եմ, ինքը արժանավոր է, որ լինի մեր հանրապետության նախագահը: Ցմահ ընտրենք նախագահ, ցմահի դեպքում ինչքան ածականներ կան, մյուսներ կան, կհեռանան իր կողքից, մենք նորմալ կապրենք: Մենք Սերժ Սարգսյանին տանք Ամերիկայի պրեզիդենտից բարձր աշխատավարձ, ավելի՛ բարձր»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց օֆշորի հայտնի գործով տուժած գործարար Փայլակ Հայրապետյանը:
Մեր հարցին՝ այսինքն, Սերժ Սարգսյանի մեջ չի խնդիրը, իր կողքի մարդկանց մե՞ջ է՝ նա հաստատեց. «Այո, խնդիրը իր կողքի մարդկանց մեջ է»: Սերժ Սարգսյանը երկրի գլխավոր գերագույն հրամանատարն է, որ ուզենա, չի՞ կարող ձեռքը սեղանին խփել ու ասել՝ այսպես պետք է աշխատեք՝ Փայլակ Հայրապետյանը պատասխանեց. «Չի՛ կարող, որովհետեւ հիմա ընտրություններ են, նրանք պետք են իրեն: Իրենք են ընտրելու: Իսկ եթե ցմահ ընտրվի, էլ նրանցից կախում չի ունենա, բոլորին կհանի»: Մեր հարցին՝ հանի, նրանց փոխարեն ո՞ւմ բերի՝ գործարարը պատասխանեց. «Ո՞նց թե ում բերի, քե՛զ կտանի, ի՛նձ կտանի, մյուսի՛ն կտանի: Կտանի մարդկանց, ովքեր էս հանրապետությանը պիտանի կլինեն, նորմալ կաշխատի, նորմալ կապրենք: Բոլորը հետ կգան, եւ ամեն ինչը մի գրչի հարվածով կլուծվի»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում